29.05.2025
Հունիսի 1-ին, ժամը 18:00-ին, հրավիրում ենք Դալմա Գարդեն մոլ՝ միանալու հատուկ միջոցառմանը՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան։
Սիրված երաժիշտ, հումորիստ և դերասան Գարիկ Պապոյանը կընթերցի փոքրիկների համար ամենահետաքրքիր հեքիաթները՝ ջերմ ու հմայիչ մթնոլորտում։
Միջոցառումը կկայանա Դալմայի 1-ին հարկում՝ շատրվանների մոտ։
Մուտքը՝ ազատ։