25.11.2025

ՇԱԱԱ՜Տ ՍԵՎ ՈՒՐԲԱԹ ՄԻԱՅՆ ԴԱԼՄԱՅՈՒՄ

Տարվա ամենասպասված շոփինգ օրերը մոտենում են, և այս տարի՝ նոյեմբերի 28-ին, 29-ին և 30-ին Դալմայում սպասվում են իրական ՇԱԱԱԱ՜Տ Սև Ուրբաթ:

Ինչու Սև Ուրբաթին գնումներդ կատարես հենց Դալմայում:

ՇԱԱԱ՜Տ մեծ զեղչեր
Բաց չթողնեք 3 օրերին նախատեսվող մեծ զեղչերը, գնիջեցումներն ու հատուկ առաջարկները Դալմայի ամենապահանջված խանութ-սրահներում, որոնք չես գտնի այլ տեղում՝ Massimo Dutti , United Colors of Benetton, Charles & Keith, Armani Exchange, The Body Shop և ուրիշ սիրված խանութ-սրահներում:

ՇԱԱԱՏ մեծ շահումներ
Սև Ուրբաթի օրերին կատարած յուրաքանչյուր 50,000 դրամի և ավել գնման դեպքում կարող եք մասնակցել Դալմայի ընթացիկ խաղարկությանը, որտեղ կարող եք շահել 17 մլն դրամ արժողությամբ HONGQI էլեկտրականա մեքենա կամ 1000 այլ նվերներից մեկը:

ՇԱԱԱ՜Տ մեծ ԱՆՎՃԱՐ կայանատեղի
Դալմայում կայանելը խնդիր չէ: Դալմայի հետնամասի կայանատեղին՝ DALMA PARKING 2-ը շարունակելու է մշտական անվճար սպասարկումը: Իսկ դիմացի Պարկինգը կշարունակի գործել նույն պայմաններով.
- Առաջին 20 րոպեն անվճար
- 1 ժամը՝ 300 դրամ, կամ
- 1 ժամը՝ 200 դրամ՝ ներսում՝ մուտքի տերմինալների միջոցով վճարում կատարելու դեպքում։
Ի դեպ, Դալմայի հավելվածի «Կայանատեղի» բաժնում կարող եք նախօրոք տեսնել Պարկինգ 1-ի ազատ տեղերը։

ՇԱԱԱ՜Տ ժամանակ շոփինգի համար
Սև Ուրբաթի երեք օրերին Դալման բաց կլինի մինչև 23:00, որպեսզի հասցնես ընտրել ամեն ինչ առանց շտապելու:

ՇԱԱԱ՜Տ տոնական մթնոլորտ ու առաջարկներ
Սև Ուրբաթը Դալմայում միայն զեղչերի մասին չէ։ 3 օրերին, ժ. 18:30-21:30-ը մոլում լինելու է տոնական, աշխույժ միջավայր՝ լավ երաժշտություն DJ-ների մասնակցությամբ և համեղ հյուրասիրություններ Еywa-ից և Sorriso-ից:

ՇԱԱԱ՜Տ նորություններ հավելվածում
Չմոռանա՛ս ներբեռնել Դալմայի հավելվածը, որտեղ կգտնես Սև Ուրբաթի բոլոր զեղչերն ու հատուկ առաջարկները, ինչպես նաև կկարողանաս մասնակցել Դալմայի մեծ նվերներով խաղարկությանը։

այլ նյութեր

Օրացույց

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ