24.03.2025

ԿԻՊՐՈՍ․ԾՈՎ, ԱՐԵՎ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիներին Կիպրոսը դարձել է հայաստանցիների սիրելի ճանապարհորդական ուղղություններից մեկը։ Եվ հենց դրա համար Դալմայի այս տարվա Գարնանային խաղարկության մեծ անակնկալը ուղևորությունն է դեպի Կիպրոս։ Կատարեք 30,000 դրամ և ավելի արժողության գնումներ, մասնակցեք խաղարկությանը, և գուցե բախտը ժպտա հենց ձեզ։ Հանգստի իդեալական պայմանները ապահովում է Տուրիստո տուրիստական ընկերությունը, իսկ մենք կպատմենք, թե ինչպես վայելել Միջերկրածովյան այս կախարդական կղզին։ 

ՓՈՔՐ ԿՂԶԻ՝ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՓՈՔՐ ԿՂԶԻ՝ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Կիպրոսի պատմությունը մշտապես կապված է եղել օտար տիրապետությունների հետ։ Սկզբում Միկենյան հույները բերեցին հունական մշակույթը, որը մինչ օրս ձևավորում է կղզու ինքնությունը։ Հելլենիստական շրջանում այն անցավ Ալեքսանդր Մակեդոնացու վերահսկողության տակ, ապա Պտղոմեոսյան Եգիպտոսի, իսկ հետագայում դարձավ Հռոմեական կայսրության մաս։


Միջնադարում Կիպրոսը հայտնվեց Բյուզանդիայի ազդեցության տակ, ապա դարձավ խաչակիրների, վենետիկցիների և Օսմանյան կայսրությանվերահսկողության գոտի։ 19-րդ դարի վերջին այն անցավ Մեծ Բրիտանիային, իսկ 1960-ին վերջապես ձեռք բերեց անկախություն։ Սակայն 1974-ին Թուրքիան ներխուժեց Կիպրոս, ինչի արդյունքում կղզին բաժանվեց երկու մասի՝ հունական և թուրքական։ Այս բաժանումը դեռևս չի ստացել վերջնական լուծում, իսկ կղզին, լինելով Եվրամիության անդամ, շարունակում է մնալ քաղաքականորեն զգայուն տարածաշրջան։

ԻՆՉՈՒ՞ ՄԵԿՆԵԼ ԿԻՊՐՈՍ

ԻՆՉՈՒ՞ ՄԵԿՆԵԼ ԿԻՊՐՈՍ

Անկախ քաղաքական իրավիճակից, Կիպրոսի Եվրոպական հատվածը Եվրոպայի ամենաանվտանգ վայրերից մեկն է։ Գարնանը կղզում տիրում է մեղմ ու արևոտ եղանակ (20-28°C ջերմաստիճան), իսկ ամառային տրամադրությունն արդեն լիովին զգացվում է։ Եվ ամենակարևորը՝ Կիպրոսում բոլոր լողափերը անվճար են, քանի որ պատկանում են պետությանը (թեև հնարավոր է՝ պետք լինի վճարել նստարանների ու հովանոցների համար)։

ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՍՆԵԼԻՔՆԵՐ

ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՍՆԵԼԻՔՆԵՐ

Կիպրոսը ոչ միայն արևոտ լողափերի երկիր է, այլև հարուստ պատմություն, յուրօրինակ բնություն և մշակույթ ունեցող վայր։ Այստեղ կգտնեք թե՛ պատմական հուշարձաններ, թե՛ բնության անկրկնելի հրաշքներ։ Ահա տասը կարևոր վայրերը, որոնք ձեզ կպարգևեն անմոռանալի տպավորություններ։



Լառնակա

Լառնակայում է գտնվում Կիպրոսի հիմնական միջազգային օդանավակայանը։ Սա ծովափնյա հանգստավայր է, որը հայտնի է իր գեղեցիկ Ֆինիկուդես պողոտայով, Հալա Սուլթան Թեքե մզկիթով և Սուրբ Ղազարոսի եկեղեցով։ Այստեղ կարելի է զբոսնել Աղի լճի ափին, որտեղ ձմռանը վարդագույն ֆլամինգոներ են հավաքվում։


Նիկոսիա

Կիպրոսի խոշորագույն քաղաքը և աշխարհում միակ բաժանված մայրաքաղաքը (սահմանագիծն անցնում է հյուսիսային և հարավային մասերի միջև)։ Այստեղ կարելի է այցելել Կիպրոսի թանգարանը, հին քաղաքը՝ միջնադարյան պարիսպներով, Լեդրա շոփինգային փողոցը։ Նիկոսիան նաև մշակութային կենտրոն է՝ բազմաթիվ պատկերասրահներով, թանգարաններով և թատրոններով։


Լիմասոլ

Կիպրոսի երկրորդ խոշորագույն քաղաքը, որը հայտնի է իր ժամանակակից ծովափնյա հատվածով, գիշերային կյանքով և փառատոներով։ Հնություններից արժե ուսշադրություն դարձնել Լիմասոլի ամրոցին, որտեղ պահպանվում են միջնադարյան թագավորական դամբարաններ։ Քաղաքը հայտնի է նաև որպես գինու արտադրության կենտրոն, որտեղ անցկացվում է ամենամյա Գինու փառատոնը։


Պաֆոս

Կիպրոսի պատմամշակութային զարդը, որն իրավմամբ զբաղեցնում է իր տեղը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում։ Ըստ առասպելների (շատ հին և շատ հունական) այստեղ է ծնվել դիցուհի Աֆրոդիտեն։ Քաղաքից ոչ հեռու կարելի է նույնիսկ տեսնել այսպես կոչված Արոդիտեի ժայռը։ Ասում են, որ ով լողում է այստեղ, կմնա հավերժ երիտասարդ և սիրո մեջ հաջողություն կունենա։ Բացի այդ Պաֆոսում կարելի է տեսնել արքայական դամբարաններ, հնագույն ամֆիթատրոն և խճանկարներով զարդարված վիլլաներ։ Քաղաքը նաև առաջարկում է գեղեցիկ ծովափեր, ձկնորսական նավահանգիստ և հիանալի ռեստորաններ։


Այիա Նապա

Կիպրոսի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Հատկապես երիտասարդներին այն գերում է իր աշխույժ գիշերային կյանքով։ Այստեղ գտնվում են Եվրոպայի լավագույն լողափերից մի քանիսը (օրինակ՝ Նիսի լողափը և Մակրոնիսոսը)։ Այիա Նապան նաև առաջարկում է ծովային քարանձավներ, ջրային ակտիվ զվարճանքներ և գեղատեսիլ բնություն։



Լեֆկարա

Գեղեցիկ լեռնային գյուղ, որը հայտնի է իր ձեռագործ ժանյակով և արծաթագործությամբ։ Համարվում է, որ Լեոնարդո դա Վինչին այստեղից ժանյակ է գնել Միլանի տաճարի համար։ Գյուղում կարելի է շրջել նեղ փողոցներով, այցելել Ժանյակի թանգարանը և վայելել ավանդական կիպրական կերակուրներ։


Կակոպետրիա

Լեռնային գյուղ Տրոդոսի շրջանում, որը հայտնի է իր ավանդական քարե տներով և միջնադարյան եկեղեցիներով։ Այստեղ կարելի է այցելել Սուրբ Նիկոլաս տիս Ստեգիս եկեղեցին, որը նույնպես ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում։ Գյուղը նաև իդեալական վայր է բնության սիրահարների համար՝ շնորհիվ շրջակա անտառների և գետերի։


Օմոդոս

Գինի սիրողների համար կատարյալ ուղղություն, որը հայտնի է իր հին վանքերով և ավանդական գինեգործությամբ։ Այստեղ կարելի է այցելել Թիմիոս Ստավրոս վանքը, քայլել քարե փողոցներով և փորձել տեղական գինիներ՝ հատկապես Կոմանդարիան։ Գյուղը նաև հյուրընկալում է տարբեր գինու փառատոններ և շուկաներ։


Ֆիկարդու

Կիպրոսի ամենահին բնակավայրերից մեկը, որը հայտնի է իր լավ պահպանված 18-րդ դարի քարե տներով։ Սա լավագույն տեղն է՝ ավանդական կիպրական կյանքը սեփական աչքերով տեսնելու ու զգալու համար։ Ֆիկարդուն նաև առաջարկում է հիանալի լեռնային տեսարաններ և խնամված ուղիներ զբոսանքի համար։


Պլատրես

Տրոդոսի լեռներում գտնվող գյուղ, որը հայտնի է իր զով կլիմայով, ջրվեժներով և զբոսաշրջային արահետներով։ Այստեղ կարելի է այցելել Միլոմերի ջրվեժը, մասնակցել գինու համտեսի տուրերին և վայելել բնությունը։ Պլատրեսը նաև հին վիլլաների և հյուրանոցների կենտրոն է՝ առաջարկելով հանգստի կատարյալ պայմաններ։

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ